News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տարվա մեջ շոգ օրերի ավելացումը կապված է ավելի երիտասարդների համեմատ 65 եւ ավելի մեծ տարիքի մարդկանց շրջանում ավելի բարձր հիվանդացության հետ։ Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ) մասնագետները, որոնք ուսումնասիրել են շոգի եւ հիվանդացության կապը Արիզոնա նահանգի օկրուգների օրինակով։ Այս մասին տեղեկացվել է Morbidity and Mortality Weekly Report ամսագրում հրապարակված հոդվածում։

Հետազոտողներն ուսումնասիրել են շոգի հետ կապված տարիքային հիվանդացությունը Արիզոնա նահանգի Մարիկոպա եւ Յումա օկրուգներում, 2010-2020թթ. ընթացքում, ինչպես նաեւ ուսումնասիրել են 2018-2019թթ. տարեց մարդկանց կողմից զովացնող կենտրոնների՝ օդորակիչ ունեցող հանրային տարածքների օգտագործման տվյալները։

Շոգ օրերի քանակը Մարիկոպա եւ Յումա օկրուգներում միջինն ավելացել է 2010-2020թթ. (ամեն տարի 1,18 եւ 1,71 օր)։ Շոգի պատճառով հոսպիտալացման ավելի բարձր ցուցանիշներ են գրանցվել 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ։ Յումա օկրուգում հարցման ենթարկված 65 եւ բարձր տարիքի 39 մարդկանց 44 տոկոսը տեղեկացրել է վերջերս զգացած թուլության մասին։ 18 տոկոսը տեղեկացրել է, որ էլեկտրաէներգիայի արժեքը սահմանափակում է օդորակիչի օգտագործման իրենց հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ