News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին Երեւանում տեղի է ունեցել «Արցախի հիմնախնդիրը եւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պատրաստել է Արցախի ԱԳՆ-ն, այն հրապարակվել է հայերեն, անունը նշել չցանկացող մեկենասների միջոցներով։ Նախատեսվում է գիրքը թարգմանել ռուսերեն եւ անգլերեն։ Գիրքը ներկայացրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Գիրքը մինի-հանրագիտարան է, որում ներկայացված են պատմական փաստեր, Արցախի դերը դիվանագիտության պատմության մեջ, տրվել են սահմանումներ, ներկայացվել են Արցախին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող ճիշտ անվանումներ, դրա պատճառները, ժամանակագրությունը, նշել է նախարարը։

Գիրքը բաղկացած է մի քանի բաժիններից։ Առաջին մասում ներկայացված են պատմական փաստեր եւ հասկացություններ։ Երկրորդ մասը վերաբերում է անմիջապես հակամարտությանը, իրավական, քաղաքական, հումանիտար հարթությանը։ Երրորդ մասը նվիրված է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությանը։ Գիրքն ունի քարտեզներ։ «Ներկայացված են նաեւ տվյալներ Ադրբեջանի կազմավորման, բանակցությունների սեղանին առկա տարբերակների, Ադրբեջանի կողմից հակամարտությանն ահաբեկիչներ ներգրավելու, մշակութային ցեղասպանության մասին»,- թվարկել է Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ