News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպասվում է, որ այս շաբաթ կայանալիք Եվրոպական խորհրդի գագաթաժողովում Եվրամիության առաջնորդները քննադատությունների տարափ կտեղան Թուրքիայի վրա՝ հարեւան Հունաստանի հանդեպ նրա վերաբերմունքի համար, հաղորդում է EURACTIV-ը:

Եվրոպական խորհուրդը կհայտարարի, թե ակնկալում է, որ Թուրքիան լիովին կհամապատասխանի միջազգային իրավունքին, կթուլացնի լարվածությունը՝ ի շահ Արեւելյան Միջերկրական ծովում տարածաշրջանային կայունության եւ բարիդրացիական հարաբերությունների կայուն զարգացման, հաղորդում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով փաստաթղթի պատճենը, որը նրա տրամադրության տակ է հայտնվել։

Նախագծի համաձայն՝ Թուրքիան պետք է հարգի ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Թուրքիան եւ Հունաստանը մխրճվել են տարածքի շուրջ վեճերի մեջ, որոնք գրեթե հանգեցրել են ուղղակի ռազմական բախումների, վերջինը եղել է 2020 թվականին, երբ հունական ռազմանավերը մոտեցան թուրքական նավին, որը ածխաջրածիններ էր հետախուզում՝ հունական կղզու մոտ բնական գազ որոնելով: Թեեւ երկու հարեւանները հերքում են միմյանց մեղադրանքները տարածքային խախտումների վերաբերյալ, վերջին երեք ամիսների ընթացքում ռազմական լարվածությունը կրկին աճել է, քանի որ երկու երկրները միմյանց մեղադրել են իրենց օդային տարածքը խախտելու մեջ, իսկ Թուրքիան զորավարժություններ է անցկացրել թուրքական ափին հարող հունական կղզիների մոտ:

Թուրքիան Հունաստանից պահանջել է դադարեցնել Էգեյան ծովում գտնվող իր կղզիների զինումը` հայտարարելով, որ դրանք պետք է ապառազմականացվեն անցյալ դարասկզբին ստորագրված Լոզանի պայմանագրի համաձայն։ Հունաստանը պնդում է, որ դրանից հետո հանգամանքները կտրուկ փոխվել են, եւ սահմանափակումներն այլեւս չեն գործում: Երկու երկրների կառավարությունները նամակներ են հղել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ ուրվագծելով իրենց հակասական դիրքորոշումները։

Հունաստանը եւ Թուրքիան պատերազմում են նաեւ միգրանտների եւ Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոս կղզու համար: Թուրքիան 1974 թվականին ներխուժումից հետո 30 000 զինվոր է տեղակայել Կիպրոսի թուրքերի կողմից վերահսկվող Հյուսիսային Կիպրոսում: Կիպրոսի Հանրապետությունը, որը հարավից կառավարվում է կիպրահույների կողմից, ԵՄ անդամ է եւ ներկայացնում է ողջ կղզին ԵՄ հարցերում։

Աթենքի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում դիվանագիտական աղբյուրը նշել է, թե քիչ հավանական է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովում բարձրացնի հունական կղզիների ապառազմականացման հարցը:

«Էրդողանը կարող է բարձրացնել կղզիների ապառազմականացման հարցը միայն այն դեպքում, եթե Մադրիդի գագաթաժողովում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ խնդիրը չլուծվի, որպեսզի ուշադրությունը շեղի հիմնական խնդրից՝ երկու սկանդինավյան երկրների անդամակցությունից»,- ասել է դիվանագետը։

«Եթե դա տեղի ունենա, հունական կողմը, ինչպես միշտ, հանգիստ կբացատրի, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը նման անհեթեթ հայտարարություններ անելու տեղը չէ»,- հավելել է աղբյուրը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ