News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

McLaren ընկերությունը ներկայացրել է Artura սպորտային մեքենայի մրցարշավային տարբերակը, որը կփոխարինի McLaren 570S GT4 տարբերակին, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

Նորույթն ունի բենզինով V6 տուրբոշարժիչ՝ առանց հիբրիդային բաղկացուցչի, Bosch Motorsport կառավարման բլոկ եւ մոդուլային հաղորդալար, որը միանում է 7 աստիճանանոց փոխանցատուփին։ Մեքենան ունի աերոդինամիկ ծածկ, որը թույլ կտա կարգավորել սեղմիչ ուժը, ինչպես նաեւ մրցավազքային նստատեղ՝ անվտանգության ամրագոտիներով, եւ բազմաֆունկցիոնալ ղեկ։

Մեքենան ունի արգելակների հակաբլոկավորող համակարգ, 110 լիտրանոց վառելիքի բաք, մեխանիկական դիֆերենցիալ, ջերմաչափման համակարգ, բախումը կանխող համակարգ, լրցաուցիչ լուսարձակներ, մրցարշավորդներին ջրի մատակարարման համակարգ, երկրորդ նստատեղ սրահում եւ այլ սարքավորումներ։

Նախատեսվում է McLaren Artura GT4-ը հանրությանը ներկայացնել Գուդվուդի արագության փառատոնում, իսկ գնորդները մեքենան կարող են ձեռք բերել 2022թ. երկրորդ կեսին, որպեսզի այն կարողանա սկսել մրցարշավների սեզոն-2023-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ