News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Peugeot ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի 408 մոդելը։ Այս մասին տեղեկացրել է բրենդի մամուլի ծառայությունը։

Մեքենան լիովին նոր կառուցվածք ունի եւ հիմա ավելի շատ նման է ոչ թե սեդանի, ինչպես իր նախորդները, այլ քրոս-կուպեի, չնայած Peugeot-ն այդ թափքն անվանում է ֆաստբեք։

Նոր Peugeot 408-ի երկարությունը 4 690 միլիմետր է, անիվների բազան՝ 2 790 միլիմետր։ Բեռնախցիկի տարողությունը՝ 536 լիտր, հետեւի ծալվող նստարանների դեպքում այն մեծանում է՝ հասնելով 1 611 լիտրի։ Սրահում տեղադրված է կոմպակտ ղեկանիվ, ինչպես նաեւ մուլտիմեդիա-համակարգ՝ 10 մատնաչափ սենսորային դիսփլեյով։ Մեքենան հագեցած է վեց տեսախցիկներով, ադապտիվ քրուիզ-վերահսկողությամբ, հետիոտների եւ հեծանվորդների մասին նախազգուշացնող համակարգերով, կույր գոտիների մոնիթորինգի գործառույթով, հետընթացի ժամանակ մոտեցող օբյեկտների մասին նախազգուշացնող համակարգով։

Եվրոպական շուկայում մոդելն առաջարկվելու է ուժային ագրեգատների երեք տարբերակով։ Դրանք երկու հիբրիդային տեսակներն են՝ 180 եւ 225 ձիաուժ շարժիչներով, ինչպես նաեւ 130 ձիաուժ բենզինի շարժիչով մոդիֆիկացիան։ Փոխանցատուփը բոլոր մեքենաների համար նույնն  է՝ ութ աստիճան ունեցող «ավտոմատ»։

Նոր Peugeot 408-ը վաճառքի կհանվի 2023թ. սկզբին։ Մոդելի արտադրությունը կկարգավորվի բրենդի ֆրանսիական Մյուլուզում գտնվող ձեռնարկությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ