News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք գտնվում ենք մի ճգնաժամի միջնամասում, որը մեզ հետ չէր պատահել առնվազն վերջին 40-50 տարիների ընթացքում, ուստի գիտենք, որ կա գնաճ կոչվող մի երեւույթ, եւ նույնիսկ ԱՄՆ-ի նման երկրներում արձանագրվել է այնպիսի գնաճ, որը հավանաբար վերջին անգամ նրանց հետ պատահել է 1980-ականներին:

Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Orion-2022 գագաթնաժողովի ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը (ֆոտոռեպորտաժ):

«Կենտրոնական բանկի մանդատն է ընդհանուր առմամբ տնտեսության համար ապահովել գների կայունություն և կանխատեսելի գների հետագիծ, և մենք օգտագործում ենք փոխարժեքը որպես գործիք։ Ես չեմ ուզում որպես հաճոյախոսություն ընդունել այն, որ մեր դրամը ամուր է, դա էկզոգեն գործոն է, որը տեղի է ունենում մեզ հետ՝ կապված Հայաստան օտարերկրյա այցելուների հետ: Դա պայմանավորված է նաև Հայաստանից արտահանման աճով»,-ասաց նա:

ԿԲ նախագահը նկատեց, որ այս օրերին Հայաստանում երեկոյան ռեստորաններում կարելի է տեսնել բազմաթիվ օտարերկրացիների. «Այդ ամենը, ըստ վիճակագրական կանոնների, պետք է գրանցվի որպես արտահանում, հետեւաբար, մենք ականատես ենք լինում արտահանման եւ ներմուծման անհավատալի աճի, ինչն էլ, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժեւորմանը։

Հիմա հանրության, հատկապես արտահանողների կոչն է՝ արհեստականորեն արժեզրկել հայկական դրամը, նրանք կոչ են անում Կենտրոնական բանկին միջամտել ու արժեզրկել հայկական դրամը, ինչը, հավանաբար, պետք է օգնի հայ արտահանողներին ավելի մրցունակ լինել դրսում։ Բայց արդյո՞ք դրամի 5-10% արժեզրկումն այն խթանն է, որն անհրաժեշտ է հայ արտահանողներն արդյունավետ լինելու համար։

Իմ պատկերացմամբ, դա լուծում չէ, լուծումը եզակի լինելն է: Այսպիսով, եթե մենք ուզում ենք եզակի լինել, կան մի քանի բաներ, որոնք մենք պետք է անենք միասին, այնպես որ ես հույսս չդնեմ միայն արհեստականորեն արժեզրկված փոխարժեքի վրա՝ որպես մեր ինովացիոն քաղաքականության գործիք»,-հայտարարեց Մարտին Գալստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ