News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Մոսկվան կասկածում է ԱՄՆ հայտարարությունների անկեղծությանը, թե պատրաստ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես թույլ եմ տալիս ինձ կասկածել Քարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզը իսկապես կարեւոր էին համարում Մինսկի խմբի եզակի միջնորդական ձեւաչափը, ապա թույլ չէին տա արհամարհել մասնակից բոլոր պետությունների հավանությանն արժանացած մանդատը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ նրանք ցուցադրաբար խզեցին, առանց որեւէ խորհրդակցության, շփումները Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ փետրվարի 24-ին։

Դրանով իսկ, Զախարովայի խոսքով, եռյակի աշխատանքին հասցվել է  անուղղելի վնաս։ Ոչ մի հասկանալի պարզաբանում այս վրդովեցուցիչ քայլի պատճառների մասին մինչ այժմ չի ստացվել. «Չկան երաշխիքներ, որ նման անպատասխանատու գործողությունը չի կրկնվի։ Ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի։ Ստիպված են հաշվի առնել նոր իրողությունները։ Հաշվարկն այնպես էր կատարվել, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց սխալվել են իրենց հայեցակարգում եւ իրենք իրենց են մեկուսացրել մեզանից»։ Այն դեպքում, երբ արտաքին աշխարհը չի սահմանափակվում միան Եվրատլանտիկայով։ Ռուսական կողմը շահագրգռված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ։ Նա չի կարող թույլ տալ, որպեսզի որոշ արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խափանեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման առանց այդ էլ դժվարին ջանքերը։ Այսուհետ եւս կանենք մեզանից կախված ամեն ինչ պարտավորությունների եւ այն խնդիրների անվերապահ կատարման համար, որոնք գրանցվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց խաղաղության պայմանագրի էությունը
Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահները հսկայական ժամանակ ունեին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ճանապարհով գնալու համար...
Եթե ինչ-որ մեկը ձեռքերը լվանա Արցախից, խնդիրը մնում է․ սա բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների խնդիրն է․ Վարդանյան
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության, թե իշխանությունը մտադիր է ապամոնտաժել Արցախում պետական ​​կառույցները, պատգամավորը կոչ արեց ուսումնասիրել վերջին տարիներին Հայաստանի իշխանության կողմից Արցախին ցուցաբերվող օգնության չափը․․․
ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը
Լավրովը եւ Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման գորընթացը...
Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում. կախվածությունը Բաքվից միայն մեծացել է. Քոչարյան
Ամենամեծ վտանգը Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է։ Ես կարծում եմ՝ փորձելու են գնալ նաև դրան...
Այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին և դրանից հետո զոհվածների հիշատակը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Արցախյան 44-օրյա պատերազմի ․․․
44-օրյա պատերազմում զոհված Սեւակ Ալեքսանյանն այսօր կդառնար 22 տարեկան․նա զոհվել է վիրավորներին օգնություն ցույց տալիս
Պատերազմի ժամանակ իր մեքենայով վիրավորներին տեղափոխել էր հոսպիտալներ, կրակահերթերի տակից հանել․․․