News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Աֆղանստանի հարավ-արեւելքում գտնվող Պակտիկա նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով առնվազն 280 մարդ է զոհվել, ավելի քան 600-ը՝ վիրավորվել, հայտնում են տեղական իշխանությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել լուսադեմին, երբ մարդկանց մեծ մասը դեռ քնած է եղել։

Սոցցանցերում տարածվում են կադրեր, որտեղ երեւում են ավերված տներ, փլատակներ փողոցներում եւ տուժածներ պատգարակների վրա:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի: Ըստ տեղական Bakhtar News Agency լրատվամիջոցի՝ վիրավորների թիվը գերազանցել է 600-ը։

Երկրաշարժի էպիկենտրոնը Աֆղանստանի հարավ-արեւելքում գտնվող Խոստ քաղաքից մոտ 44 կիլոմետր հեռավորությամբ է եղել։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի սահմանից ավելի քան 500 կմ հեռավորությամբ, այդ թվում՝ Պակիստանում եւ Հնդկաստանում։ Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է նաեւ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում եւ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

Հավելենք, որ գիշերը 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաեւ Իրանում։ Գիտնականները հայտնել են, որ էպիկենտրոնը գտնվել է Մոհրա քաղաքից 59 կմ հարավ-արեւելք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ