News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ  անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԵԿ նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմի հետ: Ռուստամ Բադասյանը և վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանապահ ծառայության առանձնահատկություններին: Դիտարկվել են նաև սահմանային անցման կետերում մաքսանենգության դեմ պայքարի համատեղ գործակցության արդյունավետության բարձրացման քայլերը:

Կոմիտեի ղեկավարը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմին ներկայացրել է առաջիկայում մեկնարկող՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը: Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատեն անցակետի արդիականացումից հետո: Կարևորվել է Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ