News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 12-ին  Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ գագաթնաժողովին մասնակցել են նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Հանդիպմանը քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի շրջանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ