News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքի մասնաբաժինը մինչեւ 2028 թվականը կարող է հասնել 33 տոկոսի եւ 54 տոկոսի մինչեւ 2035 թվականը, քանի որ պահանջարկը մեծանում է մեծ շուկաներում, չորեքշաբթի հայտարարել է AlixPartners խորհրդատվական ընկերությունը, գրում է Reuters-ը: 

Անցյալ տարի էլեկտրական մեքենաները կազմել են համաշխարհային վաճառքի 8 տոկոսից պակաս, իսկ 2022-ի առաջին եռամսյակում՝ 10 տոկոսից քիչ: 

Այս պահանջարկին աջակցելու համար ավտոարտադրողները եւ մատակարարներն այժմ ակնկալում են առնվազն 526 միլիարդ դոլար ներդնել էլեկտրական մեքենաների եւ մարտկոցների մեջ 2022-2026 թվականներին։

Արդյունաբերությունը դեռեւս բախվում է տնտեսական եւ մատակարարման շղթայի մարտահրավերներին՝ այրման շարժիչով մեքենաներից էլեկտրական մեքենաների անցնելու հարցում, ասում է Մարկ Ուեյքֆիլդը՝ ֆիրմայի ավտոմոբիլային պրակտիկայի համաղեկավարը: 

Նա հավելել է, որ նման անցումը կպահանջի «արմատական ​​փոփոխություններ գործող մոդելներում՝ ոչ միայն գործարանների ու մարդկանց, այլ աշխատանքի ողջ համակարգի»։ 

AlixPartners-ը կարծում է, որ մատակարարման հետ կապված խնդիրները կպահպանվեն մինչեւ 2024 թվականը եւ ակնկալում է, որ համաշխարհային ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալը այս տարի կնվազի մինչեւ 79 միլիոն միավոր, նախքան 2024-ին կհասնի 95 միլիոնի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ