News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության, բարձր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացմանն ու տնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերի։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ հունիսի 22–ին,  հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության ԱԳ նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ի կայքից, արտգործնախարարները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ, եւ կարեւորել այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության, բարձր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացմանն ու տնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերի։ Կարեւորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության եւ կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը։

Արարատ Միրզոյանը եւ Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ