News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօրվա մեր հիմնական խնդիրը նորից ազգ դառնալն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, նաեւ նշել է. «Եկեք չվախենանք իրականությունը ճիշտ բնութագրել։ Դա պետք է սթափ հետեւություններ անելու համար, առանց որի չենք կարող ելքեր որոնել։

Ինչ է Ազգն։ Ազգն այն ժողովուրդն է, որ կարողանում է ստեղծել բոլորի կողմից ընդունելի քաղաքական ինստիտուտներ, ձեւավորել համակեցության կանոններ, մոբիլիզացվել ընդհանուր խնդիրների շուրջ ու կայացնել որոշումներ։ Ազգ ձեւավորելու համար առաջին հերթին պետք է ունենալ ինտելեկտուալ պոտենցիալ։

Այս չափորոշիչները բացակայում են, մենք հիմա ամբոխ են։ Ամբոխից նորից ազգ դառնալն է այսօրվա համար մեկ  քաղաքական օրակարգը»։

Տպել
Ամենաշատ