News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 18
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի` 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ.-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզելով, որ վերջինս ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի և ԱՊՊԱ պայմանագրի, վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կաշառք:

22.06.2022 թ.-ին Մ. Ս.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է
Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը եւ հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի…
«Դավիթ Տոնոյանը շարունակում է առանց որեւէ իրավական հիմքի մնալ կալանքի տակ». փաստաբանական խմբի հայտարարությունը
Սակայն գործը նաեւ չի ուղարկվում նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան, ինչի արդյունքում Դավիթ Տոնոյանը…
Կոտայքի մարզում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, ապա ինքնասպանություն է գործել. shamshyan.com
Երկու դեպքերի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ…
Սեւան-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ ուղեւորը մահացել է
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված․․․
Հնդկաստանում կինը թունավորել է երեք երեխաներին՝ ամուսնուց վրեժ լուծելու համար
Կինը երեխաներին ալյումինի ֆոսֆիդ է տվել․․․
Պայթյուններ եւ հրդեհներ են տեղի ունեցել Թաիլանդի հարավում առնվազն 17 վայրերում
Ոստիկանության եւ զինվորականների հայտարարության համաձայն՝ պայթյուններն ու հրդեհները տեղի են ունեցել կեսգիշերից հետո եւ թիրախավորել են երեք նահանգներում գտնվող խանութներն ու բենզալցակայանը, ինչի հետեւանքով առնվազն յոթ մարդ թեթեւ վիրավորվել է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ