News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վստահություն է հայտնել, որ Եվրամիության անդամ պետությունների գագաթաժողովը հինգշաբթի ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային եւ Մոլդովային։

«Ես վստահ եմ, որ այսօր մենք թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային եւ Մոլդովային»,- ասել է նա լրագրողներին, նրա ելույթը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի կայքում։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթաժողովը, որի կարեւոր թեմաներն են լինելու ռուսական ագրեսիան, ինչպես նաեւ Ուկրաինային եւ Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալը, նշվել է Եվրամիության կայքում։

Փաստաթղթում նշվել է, որ ԵՄ-ի ղեկավարները կքննարկեն իրավիճակի զարգացումը՝ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի հետ կապված, ներառյալ դրա ազդեցությունը պարենային անվտանգության գլոբալ ճգնաժամի վրա։ Նրանք նաեւ կքննարկեն Եվրամիության կողմից Ուկրաինային ցուցաբերվող տնտեսական, ռազմական, քաղաքական եւ հումանիտար աջակցության շարունակման հարցը։

ԵՄ երկրների ղեկավարները որպես առանձին հարց կդիտարկեն Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին ԵՄ-ի անդամակցության տրամադրումը։ Հրապարակված հաղորդագրության մեջ հիշատակվել է, որ Ուկրաինան ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել 2022թ. փետրվարի 28-ին, իսկ Վրաստանը եւ Մոլդովան՝ 2022թ. մարտի 3-ին։ Եվրահանձնաժողովն իր պաշտոնական կարծիքը երեք երկրների հայտերի վերաբերյալ հրապարակել է 2022թ. հունիսի 17-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ