News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Մենք Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք շարունակել երկխոսությունը և առավել ինտենսիվ դարձնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ ձգտելով համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերին: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ փոխպետքարտուղար Քարին Դոնֆրիդը:

Միացյալ Նահանգները բազմիցս շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվել, եւ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվի։ Ինչպիսի՞ կարգավիճակը կարող է տեւական խաղաղություն եւ կայունություն ապահովել` երաշխավորելով Լեռնային Ղարաբաղի հայության հիմնարար իրավունքները, եթե Ադրբեջանը ինքնորոշման ցանկացած հնարավորություն բացառում է։

Մենք Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք շարունակել երկխոսությունը և առավել ինտենսիվ դարձնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ ձգտելով համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերին։ Այս ջանքերում մենք՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, փաստացի, չի գործում,  Միացյալ Նահանգները ողջունել է ԵՄ միջնորդությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանի միջնորդության առնչությամբ, որի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադար հաստատվեց, եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայվեցին։ ԼՂ հակամարտության լուծման եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներում Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորություններ տեսնու՞մ եք։

Լուծման հասնելու ուղղությամբ առաջընթաց ապահովելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Միացյալ Նահանգները բաց է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե միջազգային հանրությունն ինչպես կարող է լավագույնս օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում։

Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է առավել ընդգրկուն տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարեկեցություն ապահովելու համար։ Մենք ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և գովելի ենք համարում երկու երկրների ներգրավվածությունը՝ տարաձայնությունները դիվանագիտության և երկխոսության ճանապարհով լուծելու հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լաչինչ միջանցքը իրավական ռեժիմ է, իսկ այս նոր ճանապարհը սոսկ ճանապարհ է, ոչ ոք այն միջանցք չի կոչում.Արցախցի պատգամավոր
Ոչ Հայաստանի, ոչ Արցախի իշխանությունները չեն հայտարարել, որ նոր ճանապարհը լինելու է միջանցք...
Պատերազմում պարտության պատճառներից մեկը հենց այն էր, որ դավաճանական քայլեր են եղել. Դավիթ Գալստյան
Ես չեմ կարող ենթադրություններով առաջնորդվել, մանավանդ այդ լրտեսական ցանցի բացահայտման առումով, բայց գոնե ողջունելի է, որ սկսվում է բացահայտվել…
Բերձոր հատուկ գնացած քաղաքացիները քոչարի են պարում
Այցի նախաձեռնողների մեջ է բերձորցի, պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը...
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է «խաղաղ ապագային» ուղղված Երեւանի եւ Բաքվի ջանքերը
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումներն ուղեկցվում են բազմաթիվ մարտահրավերներով եւ բուռն հույզերով...
«Ես հիմա չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին». Վլադիմիր Վարդանյանը՝ Բերձորը հանձնելու մասին
Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան...
Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ