Ինժեներները ռոբոտ ձուկ են ստեղծել, որը կարող է միկրոպլաստիկ հավաքել օվկիանոսում:
Բիոնիկ ձուկը, որը կարող է միկրոպլաստիկ հավաքել, մշակվել է Սիչուանի համալսարանի ինժեներների կողմից: Նրանք գյուտը նկարագրել են Nano Letters ամսագրի հոդվածում:
Միկրոպլաստիկ մասնիկները կպչում են ձկան մարմնի մակերեսին: Այսպիսով, շարժվելով ջրի մեջ, ձուկը մաքրում է այն բեկորներից։
«Շատ կարեւոր է ստեղծել ռոբոտ՝ ջրային միջավայրից վնասակար աղտոտիչները ճշգրիտ հավաքելու եւ նմուշառելու համար: Որքան գիտենք, սա նման փափուկ ռոբոտների առաջին օրինակն է»,-նշել են աշխատանքի հեղինակները։