News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ներկայիս կառավարման պայմաններում Հայաստանը դեպի նոր աղետ կգնա։ Այս մասին հունիսի 23-ին կայացած քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Նա բացատրեց, որ կա՛մ երկիրը դեպի աղետ կգնա, կա՛մ հասարակությունը պետք է իր ձեռքը վերցնի կառավարումն ու խուսափի դրանից։

Դրա համար, նրա գնահատմամբ, անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր հոսանքներ, նոր միավորումներ, նոր լուծումներ։

«Խոսքը ոչ թե կուսակցությունների, այլ պատերազմից հետո ազգային վերելքի հայեցակարգի մասին է։ Այս գործընթացները շարունակվում են, բայց ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք»,- հավելեց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ անցյալ տարվա հունիսի 20-ին Հայաստանը պատմական հնարավորություն ուներ փակելու պարտության էջը, սակայն բաց թողեց այն՝ անորոշ ժամանակով հետաձգելով այդ գործընթացը։

Էջը փակել, նախկին պատգամավորի համոզմամբ, հնարավոր է միայն նոր կառավարության հետ։

Նա վստահություն հայտնեց, որ այս գործընթացն ինչ-որ տեղ հանգիստ կյանք չի ենթադրում, բայց քանի դեռ այս էջը չի փակվել, զարգացման մասին խոսք լինել չի կարող։

Հովհաննիսյանը մատնանշեց հանրային գիտակցության մեջ այն միտքը մտցնելու անհրաժեշտությունը, որ դա պետք է արվի։ Բայց իշխանափոխությա՞ն, հեղափոխությա՞ն ճանապարհով, թե՞ մի այլ ձեւով, սա այլ հարց է։

«Անցյալ տարվա ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը չցանկացավ հասկանալ աղետի չափերը, ուստի անհրաժեշտ է հասարակական գիտակցության մեջ հեղափոխություն իրականացնել եւ բացատրել այն։ Ընտրությունները հանգեցրել են նրան, որ ոչինչ չի փոխվում, երկրում գործընթացները իներցիայով են ընթանում ամենալուրջ արտաքին ռիսկերի, տնտեսության խնդիրների, հասարակության պառակտման ֆոնին, որը նման պայմաններում ի վիճակի չէ լուրջ հաջողության հասնել։ Այս ամենը դատավճիռ չէ, սրանք իրողություններ են։ Առայժմ չի հաջողվել կապ հաստատել եւ այս ամենը հասցնել բնակչության լայն շերտերին»,- ընդգծեց փորձագետը։

Մեկնաբանելով Ղարաբաղի մասին նախագահ Վահագն Խաչատուրյանի վերջին խոսքերը՝ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի հասարակական-քաղաքական վերնախավը պետք է շատ կոշտ արձագանքեր դրան։

«Ի՞նչ մանեւրելու մասին էր խոսում Հայաստանի նախագահը, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն ասում է, որ Ղարաբաղ չկա, իսկ եթե ինչ-որ բան դուր չի գալիս, ապա հավաքեք ձեր իրերը եւ հեռացե՞ք»,- տարակուցեց նախկին պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ