News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Գերագույն դատարանը պաշտպանել է ինքնապաշտպանության նպատակով հրազեն կրելու իրավունքը, գրում է Reuters-ը։  

2008 թվականին դատարանն առաջին անգամ ճանաչել է Կոլումբիայի օկրուգում անձի՝ տանը զենք պահելու իրավունքը՝ ինքնապաշտպանության նպատակով, իսկ 2010 թվականին այդ իրավունքը տարածվել է նահանգների վրա։

Շատ ամերիկացիների կողմից գնահատված եւ 18-րդ դարում երկրի հիմնադիրների կողմից խոստացված զենքի իրավունքները վիճելի հարց են մի երկրում, որտեղ հրազենային բռնության բարձր մակարդակ կա, ներառյալ բազմաթիվ զանգվածային կրակոցներ։

Վերջին տարիներին ԱՄՆ-ում հարյուրավոր մարդիկ են զոհվել տասնյակ զանգվածային կրակոցների հետեւանքով։ Միայն վերջին շաբաթների ընթացքում  Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի տարրական դպրոցում սպանվել է 19 երեխա եւ երկու ուսուցիչ, Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի մթերային խանութում՝ 10 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ