News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայում եւ Ղազախստանում իտալական ընկերության հաքերային գործիքներ են օգտագործվել Apple Inc եւ Android սմարթֆոնները լրտեսելու համար, նշվել է Alphabet Inc Google ընկերության հաշվետվությունում, տեղեկացրել է Reuters-ը։

Միլանի RCS Lab ընկերությունը, որի կայքում որպես հաճախորդներ նշված են եվրոպական իրավապահ մարմինները, ստեղծվել է անձնական հաղորդագրությունների եւ շփումների լրտեսման գործիք, նշվել է հաշվետվությունում։

RCS Lab-ի մասին Google-ի եզրակացություններն ի հայտ են եկել այն պահին, երբ եվրոպական եւ ամերիկյան կարգավորողները քննարկում էին լրտեսական ծրագրերի վաճառքի եւ ներմուծման նոր կանոնները։

«Այդ մատակարարները նպաստում են վտանգավոր հաքերային գործիքների տարածմանը եւ զինում այն կառավարություններին, որոնք ի վիճակի չեն ստեղծել նման հնարավորություններ սեփական ուժերով»,- նշել են Google-ում։

Google ընկերությունը նշել է, որ Android օպերացիոն համակարգի օգտատերերի պաշտպանության միջոցներ է ձեռնարկել եւ նրանց զգուշացրել է լրտեսական ծրագրերի մասին։

RCS Lab-ը հայտարարել է, որ իր արտադրանքն ու ծառայությունները համապատասխանում են եվրոպական կանոններին եւ օգնում են իրավապահ մարմիններին հետաքննել հանցագործությունները։

Կառավարությունների համար լրտեսական ծրագրերի գլոբալ արտադրությունը մեծանում է, ավելի շատ ընկերություններ են ստեղծում լրտեսական ծրագրեր իրավապահ մարմինների համար։ Լրտեսության դեմ հանդես եկող ակտիվիստները նրանց մեղադրում են կառավարություններին օժանդակելու մեջ, որոնք որոշ դեպքերում օգտագործում են նման գործիքներ մարդու իրավունքների եւ քաղաքացիական իրավունքների ճնշման համար։

Երեւույթը հայտնվել է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ պարզվել է, որ իսրայելական NSO ընկերության Pegasus լրտեսական ծրագիրը շատ երկրների կառավարություններ օգտագործել են լրագրողներին, ակտիվիստներին եւ այլախոհներին լրտեսելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ