News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունիսի 23-ին, ժամը 18։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։

NEWS.am-ը ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ք. Խ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Պ. Բ.), «Honda Elysion» (վարորդ՝ Գ. Խ.) եւ «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ. Հ) մակնիշների ավտոմեքենաները։

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Հ. Ա.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ