News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 21-23-ը գումարել է Կորեայի Աշխատանքային կուսակցության ութերորդ գումարման Կենտրոնական զինվորական հանձնաժողովի (ԿԶՀ) ընդլայնված նիստ, մասնակիցներն ամփոփել են ուժային գերատեսչությունների աշխատանքի արդյունքները, ինչպես նաեւ մշակել են բանակի ռազմական հզորության ամրապնդման գործնական միջոցները, տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ՀԿԿՀԳ)։

Նիստի երրորդ օրը Կիմ Չեն Ընը հանդես է եկել այն հիմնական սկզբունքների մասին ամփոփիչ ելույթով, որոնց պետք է հետեւել ռազմաքաղաքական գործունեության ընթացքում, եւ հրամայել է ուժեղացնել Հյուսիսային Կորեայի բանակի ռազմական հզորությունը։

«Գլխավոր քարտուղարն ասել է, որ ներկա պայքարը, որի ընթացքում պետք է ամուր կամքով եւ վճռականությամբ հաղթահարել հեղափոխության առջեւ ծառացած դաժան փորձությունները, անպայման կպահանջի անընդհատ բարելավել Կորեայի ժողովրդական բանակի ռազմատեխնիկական հզորությունը, բանակ, որը հեղափոխության եւ հայրենիքի պաշտպանության հիմքն է»,- նշվել է ՀԿԿՀԳ-ի հաղորդագրությունում։

Նիստի երրորդ օրվա ընթացքում կուսակցության քարտուղար Լի Բյոն Չհոլը ընտրվել է ԿԶՀ-ի փոխնախագահ։

Նիստի օրակարգը ներառել է այնպիսի կետեր, ինչպիսին են առաջին կիսամյակում ուժային գերատեսչությունների եւ ԿԶՀ-ի աշխատանքի արդյունքների ամփոփումը, նոր խնդիրների առաջադրումը, կազմակերպչակլան հարցերը, շտաբների հրամանատարների, պաշտպանության նախարարության քաղաքական բաժանմունքների, Գլխավոր շտաբի, Կորեայի ժողովրդական բանակի (ԿԺԲ) կոմիտեի գործունեության գնահատականը։ Սահմանվել են բանակի կարեւոր մարտավարա-ռազմավարական խնդիրները, քննարկվել են օպերացիոն պլանների փոփոխությունները եւ հիմնական ուժային գերատեսչությունների հաստիքային վերակառուցումը։

Ինչպես նշել են հյուսիսկորեական ԶԼՄ-ները, վերջինը կարող է կապված լինել ապագայում ԿԺԲ-ում հնարավոր մարտավարական միջուկային զենքի առկայության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ