News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը


2020 թվականին աշխարհահռչակ Adobe ընկերությունը ձեռք բերեց WorkFront կազմակերպությունը, որի հայաստանյան մասնաճյուղը ԱՄՆ-ում գտնող մասնաճյուղերից հետո ամենամեծն է։ NEWS.am-ի հետ զրույցում Adobe-Հայաստանի տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանը ներկայացնում է գնող և գնվող ընկերությունների միջև ինտեգրացիոն գործընթացների նրբություններն ու առկա ռիսկերը։

Բաբայանի խոսքով Adobe-ի կողմից WorkFront-ի գնման որոշումը բավականին երկար գործընթացների արդյունք է․ «WorkFront և Adobe-ը եղել են երկարատև գործընկերային հարաբերությունների մեջ: WorkFront-ը իր բիզնեսի բերումով աշխատում էր նույն հաճախորդների հետ, ինչ որ Adobe-ին, այսպիսով` ներդաշնակ ու բնական միջավայր էր ստեղծվել: Ավելին, վերջին երկու տարիներին՝ ձեռքբերումից առաջ, WorkFront-ի ռազմավարական նպատակներից մեկը եղել է Adobe-ի հետ գործընկերային կապերի ամրապնդումը: Ի վերջո, այս տրամաբանական պրոցեսը պետք է հանգեր սրան: Ինչո՞ւ ոչ ուրիշ ընկերություն: Պատասխանը հետևյալն է. Adobe-ին և WorkFront-ը ավելի մեծ ներդաշնակություն ունեին թե՛ բիզնեսի մեջ, թե՛ աշխատանքում»:

«Շատ հաճախ հիմնադիրները, ելնելով իրենց բիզնեսի յուրահատկություններից, արդեն որոշակի պատկերացում ունեն, թե որ ընկերությունները կարող են հետաքրքրված լինել հետագայում ձեռք բերել իրենց ընկերությունը: WorkFront-ի և Adobe-ի փորձը այն է հուշում, որ անհրաժեշտ է աշխատել ստեղծել որոշակի հարաբերություններ գնող ընկերության հետ»,- նշում է Բաբայանը։

Նրա խոսքով՝ ցանկացած ձեռքբերման ժամանակ հաշվի է առնվում այն մեթոդը, որ 1+1=3: «Այսինքն՝ արդյունքը պետք է լինի ավելի մեծ, քան երկու ընկերությունները միասին: Երկուսով իրենց ունակությունները մեկտեղելու հաշվին պետք է կարողանան ստանալ և տրամադրել ավելի մեծ արժեք, քան առանձին-առանձին»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ ռիսկեր է պարունակում ընկերության գնումը գնվող ընկերության համար, Adobe-Հայաստանի տեխնիկական տնօրենը նշեց, որ նրանց հիմնական ռիսկը վատ ինտեգրացիան է։

«Ինչպես նաև վատ գնահատումը, որ գնվող ընկերության ունակությունները լավ լրացում կլինեն գնող ընկերության պորտֆոլիոյի մեջ: Երկու դեպքում էլ հիմնական ռիսկը գնվող ընկերության մոռացության մատնվելն է և կամաց-կամաց վերանալը: Եթե ինտեգրացիան հաջող չի ընթանում, լավագույն տաղանդները հեռանում են գնվող ընկերությունից, բիզնեսը կարող է լավ չինտեգրվել և չստանալ այն նպատակային արժեքը, որը հիմքում ուներ»- ասում է նա:

Բաբայանի խոսքով՝ հասկանալ, որ տեղի է ունեցել վատ ինտեգրացիա, կարելի է առաջին իսկ օրվանից։ «Այսինքն՝ ստորագրման պահից կարող է ինչ-որ բանել սխալ ընթանալ: Կարևոր է ոչ միայն այն, որ արտադրանքը արդեն լինի նոր կազմակերպության պորտֆելում, որ գնող կազմակերպությունը հնարավորություն ունենա աշխատել գնվող կազմակերպության հաճախորդների հետ կամ գնվող կազմակերպության աշխատակիցները աշխատեն նաև նոր կազմակերպությունում, այլև կարևոր է, որ այդ ամբողջը աշխատի իրար հետ ավելի համահունչ՝ մշակութային, ադմինիստրատիվ առումով և այլն: Եթե ադմինիստրատիվ խնդիրներ եղան ֆինանսների բաժնում կամ կառավարման բաժիններում, կամ մշակութային խնդիրներ առաջացան, որոնք զուտ գաղափարապես չկարողացան ինտեգրել գնվող կազմակերպությանը, ապա այդ բոլորը կարող է բերել վատ ինտեգրացիայի: Իսկ վատ ինտեգրացիայի դեպքում արտադրանքը դադարելու է աճել»,- նշում է Արսեն Բաբայանը:

Գրեթե երկու տարի առաջ ձեռքբերված ընկերության ինտեգրացիան Adobe-ում դեռևս շարունակվում է։ «Այսինքն՝ կան դեռ էլեմենտներ, որոնք ամբողջությամբ չեն անցել Adobe-ական պրոցեսների: Բայց հիմնական ուղղություններով ինտեգրացիան կարելի է համարել ավարտված: Որոշակի մշակութային դիսոնանս, այնուամենայնիվ, կա, որը հիմնականում գալիս է փոքր ընկերության մաս լինելուց: Ընկերություններ կան, որոնք գնվել են Adobe-ի կողմից 5-6 տարի առաջ, բայց անզեն աչքով երևում է, որ Adobe-ի մաս են դարձել ինչ-որ ընկերությունների ձեռքբերման արդյունքում: Այսինքն՝ շատ հաճախ մեծ արտադրանքների դեպքում այս պրոցեսը կարող է ձգվել տարիներ, բայց կարևորը՝ լինի առաջընթաց, ոչ թե լճացում»,- բացատրում է նա:

Գնվող ընկերության աշխատողների համար, Բաբայանի խոսքով, ամենօրյա աշխատանքի մեջ մեծ փոփոխություններ չկան։ «Իրականում Work Front-ը բավականին անկախ մեծություն է Adobe-ի ընդհանուր գործվածքի մեջ: Պայմանականորեն՝ ծրագրավորողի ամենօրյա աշխատանքի մեջ մեծ փոփոխություններ չկան: Բայց կան փոփոխություններ պատկանելիության զգացման հետ, պարգևատրման համակարգի հետ և այլնի մեջ: Իհարկե, լինում են նաև բացասական օրինակներ: Շատ հաճախ սոցիալական կայքերում կարդում ես նորություններ, որ ձեռքբերումից հետո ամեն ինչ շատ վատ է, ու երբ մի քիչ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ կա՛մ հաշվի չեն առնվել որոշ խնդիրներ, կա՛մ հետամուտ չեն եղել դրանց լուծմանը: Այսինքն՝ հին կազմակերպության աշխատողները իրենց «տանը» չեն զգում նոր կազմակերպության մեջ: Մեզ մոտ էլ կար այս վիճակը, որը կամաց-կամաց անցավ»,- ասում է Adobe-Հայաստանի տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Telegram Premium-ի օգտատերերը կարող են սահմանափակել հաղորդագրությունները
Telegram Premium-ի օգտատերերն այժմ հնարավորություն ունեն արգելափակել մուտքային ձայնային կամ տեսահաղորդագրությունները, հայտնել են ընկերությունից...
Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները
Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները, գրում է չինական MyDrivers կայքը եւ նշում, որ պատկերները ստեղծվել են Apple-ի նախկինում արտահոսած գծագրերի հիման վրա...
YouTube-ը նոր Channel Store գործառույթ կթողարկի
YouTube-ը շուտով Channel Store նոր գործառույթ կունենա, որի համաձայն կվաճառի տարբեր հոսքային ծառայություններ, ինչպիսին Netflix-ն է...
Zoom-ը չի կարողանում շտկել MacOS համակարգերում իր խոցելիության հարցը
Zoom հավելվածը, ավելի քան 6 ամիս է, չի կարողանում շտկել MacOS համակարգերում իր խոցելիության հարցը, գրում է The Verge կայքը եւ հավելում, որ խոցելիությունը հայտնաբերվել է 2021 թվականի վերջին...
Samsung-ը մտածում է մոնոբլոկ սմարթֆոններից հրաժարվելու մասին
Նշվում է, որ որոշումն ընդունվել է պրեմիում դասի սարքերի սեգմենտի աճի տեմպերի դանդաղմանն ու աշխարհում մակրոտնտեսական անկայունությանն ի պատասխան...
ՌԴ-ում ստեղծվել է մարտական ռոբոտ ամենավտանգավոր ուղղություններում գործողությունների համար
Մարտական ռոբոտն ստեղծվել է ՀՄՄ-3-ի հիման վրա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ