News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Հունիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Ջուդի Չուի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Մակունցը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին առկա փոխգործակցության հետագա խորացմանը նպաստելու համար։

Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ դատական, ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտներում և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը՝ այդ գործընթացի բարեհաջող իրականացման ուղղությամբ։

Հանդիպմանը դեսպան Մակունցը կոնգրեսականներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նենսի Փելոսիի այցը Հայաստան հակառուսական չի եղել. Նիկոլ Փաշինյան
Ուզում եմ հիշեցնել, որ 2019-ից Հայասդտան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն է սկսվել, սա չպետք է ընկալել որպես առանձին վերցրած իրադարձություն...
Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության գրասենյակում
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն այցի շրջանակներում...
ԱՄՆ դեսպանը Սյունիքում այցելել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց
Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը...
Ամենաբարձր մակարդակներում անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը. ԱՄՆ դեսպանը՝ Սյունիքում
Մարդիկ չեն ուզում լքել տները, դա մեծացնում է բնակչության հանդեպ ռազմական գործողությունների ռիսկը…
ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին․ԱՄՆ դեսպանատան ուղերձը
Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների...
«Հրապարակ». Նկատողությունը չէր լինի, եթե հանրային բուռն արձագանք չլիներ
ԱԺ-ից տեղեկացանք, որ Նարիբեկյանին նկատողություն է հայտարարվել ԱՄՆ…
Ամենաշատ