News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրերս նախագահ Վահագն Խաչատուրյանը հանրայինի եթերում էր։ Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Փորձենք առանձնացնել այդ տխրահռչակ հարցազրույցից մի քանի քանի դրվագ: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Արամ Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Պետրոս Ղազարյանը հարց է ուղղում նախագահին. «Ընդդիմությունը թեզ ունի, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք համաձա՞յն եք սրա հետ»: Սրան ի պատասխան նախագահը պատասխանում է, որ «պետք է ելնել իրականությունից» և որ պիտի մեզ համար «մանևրելու տեղ» թողնենք:

Եկեք արձանագրեք, որ ՀՀ նախագահը, Հանրային հեռուստաընկերության եթերում, որևէ կերպ չի կարողանում հայտարարել, որ իր հարյուր հազարավոր հայրենակիցներ՝ իր հետ նույն կապույտ անձնագիրը կրողներ, չեն ապրելու իրենց ոչնչացումը ազգային նպատակ հռչակած և մինչև ատամների ծայրը միլիտարիզացված Ադրբեջանի կազմում: Ի՞նչ մանևրելու մասին է խոսքը, պարոն նախագահ, երբ ձեր ադրբեջանցի գործընկերը ոչ միայն հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, նման հարց գոյություն չունի, այլև՝ արգելում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ»անվանումը և հայտարարում, որ միջնորդները անելիք չունեն։Ու՞մ ես ինչի տեղ դնում։

Իսկ հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի խոսակցության ձայնագրությունը, պատասխանում է, որ չի ուզում մեկնաբանել այդ դեպքը՝ հավելելով միայն, որ հաճելի դեպքերից չէ: Այսինքն՝ երկրի նախագահը բացարձակապես ոչ մի ասելիք չունի ԲԴԽ նախագահի կողմից սահմանդրությամբ արձանագրված՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների անջատ լինելու կարևորագույն  դրույթի ջախջախման, իրավական բեսպրեդելի և ուղղակի խուլիգանական վարքագծի մասին: Գուցե, իր վաղեմի ընկերոջ և թիմակցի օրինակին հետևելով, նա նույնպես չի մեկնաբանում «հացի սեղանի շուրջ» խոսվածը:

Երբ Երևանում բազմահազարանոց ցույցեր էին, նախագահ Խաչատուրյան ձկան պես լուռ էր, ասելիք չուներ։ Հետո աշխատակազմը հայտարարեց, թե նախագահը ուշադիր հետևում է իրադարձություններին։ Երկրի ներքին կյանքը նախագահի համար ներկայացո՞ւմ է, ինչ է, որ ուշադիր հետևի։

Օրեր առաջ էլ մեր նախագահը գովաբանում և հիանում էր ներքին զորքերի և ոստիկանության պրոֆեսիոնալիզմով ու գործողություններով: Եկեք փաստենք, որ մարտի 1-ը և դրա «զոհ» լինելը իրենց  քաղաքական բրենդը դարձրած քաղաքական թիմի կարկառուն անդամը հիանում է երիտասարդ աղջիկների ծեծով, տարեց մարդկանց ենիչերու դաժանությամբ «քացու տակ տվող» ոստիկաններով, հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում, խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակների կրակոցի արդյունքում տասնյակ ծանր վիրավորվածներ ունենալու փաստով և ոստիկանական անարխիայով:

Հարցազրույցի ընթացքում Վահագն Խաչատրյանն ասաց, որ պետք է, բացասական երևույթներից բացի, նաև խոսել իրենց իշխանության  կատարած դրական գործերից: Ասելով, որ «30 տարի Հայաստանի փողոցները չեն ասֆալտապատվել, իսկ իրենք երեք տարում ասֆալտապատեցին»: Թարգմանաբար՝ ՀՀ նախագահը ՀՀ քաղաքացիններին առաջարկում է մոռանալ 5000 զոհերին, տասնյակ հազարավոր վիրավորներին, հազարավոր խեղված ընտանիքներին, ընկած Շուշին և պարզապես տապալված Արցախը և ուրախանալ ասֆալտապատված փողոցներով:

Հ.Գ. Վերջում կուզեմ մեկ հարց հղել երկրի թիվ մեկ ինտերվյուերին. ինչպե՞ս կարելի է ողջ հարցազրույցի ընթացքում չհարցնել Վահագն Խաչատրյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը նրա կողմից հնչեցված  «Իրականում մենք ցանկանում էինք ավելի վաղ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու, մենք այդ մասին զրուցել ենք  նաև Սերգեյ Վիկտորովիչի հետ», մտքի մասին:

Ինչպե՞ս կարելի էր չհարցնել. վերջը ո՞վ խանգարեց, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարի։ Ալիևն ասում է՝ ես կողմ էի, Պուտինն ասում է՝ ես էլ, ՀՀ նախագահն ասում է, որ տեղյակ է դրա մասին ու շնորհակալություն հայտնում Պուտինին։ Բա լավ, ո՞վ խանգարեց, որ չստացվեց կանգնեցնել պատերազմը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ