News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը Մոլդովային պարտավորեցնում է պաշտպանել նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ասել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հինգշաբթի Բրյուսելում կայացած գագաթաժողովում հավանություն են տվել Ուկրաինային եւ Մոլդովային միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, տեղեկացրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Մոլդովան համերաշխ կլինի ԵՄ-ի հետ, մեր կարգավիճակը եւ եվրոպական ձգտումները պարտավորեցնում են  համերաշխություն։ Ակնհայտ է, որ մենք կմիանանք (ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին), դրանք նախատեսված են այն բանի համար, որպեսզի կանգնեցնեն ռազմական գործողությունները, դադարեցնեն մարդկանց սպանությունները եւ բանակցություններ վարվեն։ Մենք ցանկանում ենք դիվանագիտական բոլոր միջոցներով հասնել դրան»,- ասել է Գրոսուն Moldova 1 հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ Մոլդովան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ցանկանում է առեւտուր անել նրա հետ, բայց միայն փոխադարձ հարգանքի պայմաններում։

Արեւմուտքի երկրները մինչ այդ ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պատճառով պատժամիջոցների մի քանի փաթեթ էին մտցրել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունը  Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատացնելն է։ Պուտինը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը փաստորեն դեֆոլտ են հայտարարել Ռուսաստանի առջեւ ունեցած պարտավորություններին՝ սառեցնելով նրա արժութային պահուստները։ Նա ավելացրել է, որ ներկա իրադարձությունները գիծ են քաշում Արեւմուտքի գլոբալ գերիշխանության վրա թե՛ քաղաքականությունում, թե՛ տնտեսությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ