News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Երեւանի հետագա ընդարձակումը չկանգնեցվի, ապա դա կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների։ Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը։

Ռիսկերը

Երեւանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում, ուստի այստեղ հավաքել երկրի բնակչության մեծ մասին՝ նշանակում է այդ բնակչությանը ենթարկել սպառնալիքի։

Բացի այդ, ռազմական ագրեսիայի դեպքում հեշտ է ոչնչացնել երկրի ռազմավարական օբյեկտները, քանի որ դրանք բոլորը կենտրոնացած են մի տեղում։ Չլինի Երեւանը՝ չի լինի հանրապետությունը։ Սա սխալ է։

Պողոսյանը նկատել է, որ քաղաքաշինությունն ազդում է բոլոր ոլորտների վրա՝ տնտեսության, տրանսպորտի, արդյունաբերության եւ այլն։ Այսօր Երեւանին անմիջականորեն հարող տարածքի հարյուրավոր հեկտարներ են կառուցապատվում։ Դա անմիջապես կփոխի իրավիճակը մայրաքաղաքում բոլոր իմաստներով։

Բացի այդ, բնակելի թաղամասերի շինարարության ժամանակ պետք է նախատեսվի մանկապարտեզների եւ հանրային այլ օբյեկտների որոշակի քանակություն՝ 1 000 մարդու հաշվարկով։

Այսօր նախատեսված 90 հազար մանկապարտեզներից Երեւանի քաղաքապետարանի ռեեստրում 25 հազար մանկապարտեզ է գրանցված։ Այդ խախտումները հանգեցնում են սոցիալական ճգնաժամի եւ աղետի։ Այստեղ լուրջ դեր է հատկացված պետությանը, քանի որ մասնավոր ընկերությունները շահագրգռված են միայն բնակարաններ կառուցել, որոնք կարող են հեշտ ու արագ վաճառել։

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել

20 տարով հաստատված Երեւանի զարգացման գլխավոր հատակագծի գործողության ժամկետը լրացել է, եւ այսօր գլխավոր հատակագիծ չկա, նկատվում է կադրերի եւ գիտելիքների պակաս, չկան հստակ հաշվարկներ, չկա առաջիկա 10 տարվա գաղափար, որով կղեկավարվեին քաղաքային իշխանությունները։ Եթե համակարգ չկա, դժվար է հասնել լուրջ արդյունքների։ Ավելին, ամեն ինչ ինքնահոսի է մատնված, ինչը անկառավարելի իրավիճակ է ստեղծում։

Ճարտարապետը նշել է, որ Երեւանի բնակչության թիվը ցերեկային եւ գիշերային ժամերին տարբերվում է. ցերեկը այդ թիվը կրկնապատկվում է՝ հասնելով 2 միլիոնի, ի հաշիվ քաղաքի շրջակա բնակավայրերից եկողների։

Ուստի, փորձագետը կոչ է արել հաշվի առնել բնակչության մասին հենց ցերեկվա տվյալները։ Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել բոլոր դետալները (բնակելի ֆոնդը, մանկապարտեզների քանակությունը եւ այլն) եւ միայն դրա հիման վրա որոշում կայացնել։

Երեւանի գլխավոր հատակագիծը նախագծելիս կարեւոր է հաշվի առնել ամբողջ երկրի առանձնահատկությունները։

Թամանյանի նախագծերը ոչ մի ընդհանուր բան չունեն այսօրվա իրողությունների հետ։ Նրա նախագիծը հաշվարկված էր 30-40 տարվա եւ 150 հազար մարդ բնակչության համար։ Թամանյանը կարեւորություն էր տալիս Երեւանի եւ մարզերի ներդաշնակ զարգացմանը։ Բայց քաղաքի բնակչության թվաքանակի կտրուկ աճը հանգեցրեց ամբողջ երկրից ռեսուրսների կորզման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ