News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադի` ադրբեջանական իշխանությունների հասցեին հնչեցրած արտահայտության կապակցությամբ երկու երկրների հարաբերություններում լարվածություն է ստեղծվել, հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» լրատվականը` նշելով, որ ի հավելում ստեղծված իրադրության` Ադրբեջանում իսլամականների ձերբակալության ալիք է սկսվել:

Օգոստոսի 11-ին քաղաքացիական հագուստով անձիք Ազգային անվտանգության նախարարություն են տարել Ադրբեջանի իսլամական կուսակցության (ԱԻԿ) ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Ռամին Բայրամովին: Այդ մասին «Մուսավաթին» հայտնել է Բայրամովի իրավաբանը, ում խոսքով, Ազգային անվտանգության նախարարություն տեղափոխելուց հետո Բայրամովին մեղադրել են թմրանյութեր պահելու մեջ, որն, իբր հայտնաբերվել է նրա գրպանում, իսկ այնուհետեւ` բնակարանում զննում անցկացնելուց հետո: Նրա դեմ հարուցել է քրեական գործ:

Հենց նույն օրը` օգոստոսի 11-ին, ԱԻԿ-ի կազմակերպչական հարցերով ղեկավարի տեղակալ Արիֆ Գանայեւին ու նրա որդուն քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել եւ տեղափոխել անծանոթ ուղղությամբ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանց տեղափոխել են Ազգային անվտանգության նախարարության Սումգայիթի բաժանմունք, որտեղ որդուն ազատ են արձակել, իսկ Գանաեւին ձերբակալել են անօրինական զենքի եւ թմրանյութերի պահման համար, որը հայտնաբերել են նրա ավտոմեքենայից:

Իսկ երեկ` օգոստոսի 12-ին, ուժային կառույցների կողմից ձերբակալվել է հայտնի կրոնական Հաջի Աբդուլ Սուլեյմանովը: Նրան եւս ներկայացվել են միեւնույն բնույթի մեղադրանքներ: «Այս ձերբակալությունները իրանցի գեներալի հնչեցրած հայտարարության ուղիղ պատասխանն են»,- եզրակացնում է «Մուսավաթը»:

Նշենք նաեւ, որ Ադրբեջանում իսլամականների դեմ բռնությունները սկսվել էին դեռ այս տարվա հունվար ամսից` կապված հիջաբների խնդրի հետ: Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամադովը ձերբակալվել էր` հիջաբները արգելքի դեմ բողոքի ցույցերում հնչեցրած իր ելույթներից հետո, որտեղ նա մասնավորապես կոչ էր անում ժողովրդին ոտքի կանգնել եւ տապալել իշխող վարչակարգը: Նրա հետ ձերբակալվել էին նաեւ ԱԻԿ-ի մի շարք այլ անդամներ, որոնք մեղադրվում են «իշխանության բռնի կերպող զավթման փորձի, անօրինական զենք պահելու, ահաբեկչական ակտեր նախապատրաստելու» եւ այլ հանցագործությունների մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ