News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միլիոնավոր գորտի տոտիկների ներմուծումը ԵՄ սպառնում է դրանց արտահանման երկրներում երկկենցաղների գոյությանը, հայտնում է Pro Wildlife-ը`իր զեկույցում:

2010-ից 2019 թվականներին ԵՄ-ն ներմուծել է ավելի քան 40 հազար տոննա գորտի ոտքեր, ասվում է զեկույցում՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները: Հիմնական ներմուծողներն են Բելգիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իտալիան եւ Իսպանիան։ ԵՄ ներմուծման մոտ 74 տոկոսը կատարվում է Ինդոնեզիայից, 4-ը՝ Թուրքիայից եւ 0,7-ը՝ Ալբանիայից։

Հետազոտողները նշում են, որ ԱՄՆ-ն նույնպես հսկայական քանակությամբ գորտեր է ներկրում, սակայն այս դեպքում խոսքը հիմնականում հատուկ ֆերմաներում աճեցված կենդանիների մասին է`ի տարբերություն ԵՄ-ի, որը ներմուծում է վայրի գորտեր՝ բազմապատկելով բնապահպանական աղետի ռիսկերը։

Կենդանիների իրավունքների պաշտպանները մտահոգություն են հայտնել Ինդոնեզիայում գորտերի պոպուլացիայի սպառման վերաբերյալ: Ըստ զեկույցի Թուրքիայում տեղական անատոլիական գորտերը կարող են անհետանալ մինչեւ 2023 թվականը:

Զեկույցի հեղինակները ուշադրություն են հրավիրել այն ​​կարեւոր դերի վրա, որ միջատասպան գորտերը խաղում են համաշխարհային էկոհամակարգում։ Աշխարհում դրանց թվաքանակի կրճատման պատճառով աճում է թունավոր թունաքիմիկատների եւ միջատասպանների օգտագործումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ