News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարին, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համահայկական նշանակության հարցեր: Ընդգծվել է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի համադրման կարևորությունը:

Կողմերը նաև անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը: Զրուցակիցների խնդրանքով՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է մայիսի սկզբին ԱՄՆ այցի արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ