News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջանիտա Աբևիկրեմա Լիյանագեն (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։

Դեսպան Ջանիտա Աբևիկրեմա Լիյանագեն ընդգծել է, որ առավելագույն ջանք կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, կապերի ակտիվացման համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համագործակցության նշանակալի ներուժ է առկա զբոսաշրջության, առևտրի, կրթության, մշակույթի, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ