News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Միքայել Թումասյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Խրիստոս Դերմենցոպոլուսի, Աննա-Մանի Պապադիմիտրիուի եւ Մարիա-Ալեքսանդրա Կեֆալայի հետ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններս Հայաստան են ժամանել, որպեսզի մասնակցեն «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի աշխատաժողովին, որն անցկացվել է Ծաղկաձորում՝ հունիսի 22-23-ը:

Քննարկումների առանցքում են եղել ԵՄ-Հայաստան կապերի խորացմանը, հանրության եւ երիտասարդության համար առավել բաց, ժողովրդավարական խորհրդարաններ ունենալուն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Կազմակերպվել են քննարկումներ խորհրդարանների աշխատակիցների միջեւ: Կողմերը կարեւորել են Թվինինգ ծրագրի ընձեռած հնարավորությունը՝ տարբեր երկրների գերատեսչությունների միջեւ կապերի ընդլայնման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար փորձի փոխանակման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ