News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին, WWDC 2022 կոնֆերանսի շրջանակում, Apple-ը ներկայացրեց նոր MacBook Pro-ն՝ 13 դյույմանոց էկրանով։

Նոր MacBook Pro 13-ը համալրված է M2 պրոցեսորով։ Այն ունի 8 արտադրական և 10 գրաֆիկական միջուկ։ Նոր պրոցեսորը պատկերի մշակման առումով 39%-ով ավելի հզոր է, քան նախորդ՝ M1-ը։ Այն նաև թույլ է տալիս նոր MacBook-ին մինչև 20 ժամ տևողությամբ տեսանյութ նվագարկել ընդամենը մեկանգամյա լիցքավորմամբ: Իսկ հովացման համակարգը թույլ չի տալիս, որ պրոցեսորը տաքանա։ MacBook Pro 13-ն ունի մինչև 24 ԳԲ RAM և 2 ՏԲ ներկառուցված հիշողություն:

Retina էկրանն այժմ հագեցած է P3 գունային գամմայով, ինչն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են պատկերների հետ։ Միևնույն ժամանակ, էկրանն ապահովում է առավելագույնը մինչև  500 նիտ պայծառություն։ Նման նորամուծությունները թույլ են տալիս գույները ճշգրիտ վերարտադրել, ինչն անչափ կարևոր է դիզայներների համար։

Նոր MacBook-ի հաճելի նորություններից մեկն այն է, որ սարքն արդեն ունի  բարձր որակի (ստուդիայի) խոսափող։ Թերևս հենց դա թույլ կտա ձեզ հրաժարվել արտաքին խոսափողներից փոդքասթեր ձայնագրելու համար:

Նոր MacBook Pro 13-ի արժեքը Հայաստանում սկսվում է 783 900 դրամից։

Սարքը վաճառքում կհայտնվի հուլիսի 1-ից։

Իսկ այսօր՝ հունիսի 24-ին, արդեն մեկնարկել են նախնական պատվերները Apple-ի պաշտոնական վերավաճառող խանութներում՝ iSpace, MobileCentre, ZigzagVega, iStore։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ