News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Ճապոնական շինարարական ընկերությունը հորինել է տուն, որը լիովին պաշտպանված է ջրհեղեղներից, գրում է Oddity Central-ը եւ հավելում, որ այն ներկայացվել է տեղական հեռուստաշուոներից մեկը ժամանակ:

Փորձարկման ընթացքում ջրի մակարդակի բարձրացմանը համընթաց կառույցը պոկվել է գետնից եւ լողացել ջրի մակերեսին:

Տունը գետնին է միացված ամուր երկաթե ձողերով, իսկ հատուկ մալուխները բարձրացնում են այն՝ թույլ չտալով ջրի ներհոսքը: Ջրհեղեղից պաշտպանված տունը նաեւ հատուկ օդանցքներ ունի, որոնք ջրհեղեղի դեպքում փակվում են, եւ հատուկ փականներ, որոնք թույլ չեն տալիս ջրի ներհոսքը։

Նման տան գինը 570 հազար դոլար է, ինչը, ըստ շինարարական ընկերության ներկայացուցիչների, այնքան էլ թանկ չէ, քանի որ անվտանգությունն ավելի կարևոր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ