News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի երեք վճիռ է կայացրել, որոնցով եզրահանգել է՝ խախտվել են Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի և ևս երկու մասնակիցների իրավունքները։

Ստրասբուրգի դատարանը երեք մեղադրյալներին տևական ժամանակ կալանք տակ պահելը համարել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում։

«Խոսքը գնում էր նախնական կալանքի մասին, որն, ըստ էության, մենք բողոքարկել ենք, բոլոր երեք ատյաններում, որից հետո, իհարկե, դիմել ենք Եվրադատարան, տարիներ անց ստացել ենք պատասխան, որ ըստ էության, այն կալանքը, որ մեզ տվել են, չարչարանքն ու խոշտանգումների միջով, բարոյահոգեբանական իհարկե, որ անցել ենք, եղել է իսկապես անհիմն, ոչ արդարացի, որի հիման վրա Եվրոպական դատարանը որոշում է կայացրել ու արդարացի է համարել մեր պահանջը», - նշեց Վարդանյանը:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ զինված խմբի 20 անդամները՝ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ 2015 թվականին ծրագրել էին իշխանությունը բռնությամբ զավթել։ Արդեն 6 տարի ձգվող դատաքննությունը մոտենում է ավարտին։ Այսօր հերթական նիստն էր։ Վարդանյանն ասաց՝ կալանքի տակ չորս տարի է անցկացրել և բանտից ազատ արձակվել միայն 2018-ի հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի սեպտեմբերին 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

«Խնդիրը նրանումն է եղել, որ ամեն երկու ամիսը մեկ նախաքննության ընթացքում երկարացրել են մեր կալանքը մոտ մեկ տարի: Ի դեպ, ասեմ, որ հիմքը, ըստ էության, հանդիսանում էր այն, որ քննիչը պատճառաբանում էր նրանով, որ մենք կարող ենք խոչընդոտել նախաքննությանը, որից հետո նաև կալանքի տակ ենք մնացել դատաքննության ընթացքում, որը մեղադրող կողմը արդարացնում է նրանով, որ մենք կարող էիք խոչընդոտել դատաքննությանը, թաքնվեինք և այլն: Փաստացի Եվրադատարանը գտավ, որ անհիմն է եղել և՛ մեղադրող կողմի, և՛ քննիչների կողմից ներկայացված.... Մոտ երկու տարի ութ ամիս մենք համարյա տեսակցություն և զանգեր չենք ունեցել, մեր տեսակցությունն ու զանգերը բացվել են ու արտաքին աշխարհի հետ կապի հնարավորություն ենք ունեցել 2018 թվականից հետո», - նշեց Վարդանյանը:

Եվրոպական դատարանը որոշել է, որ պետությունը պետք է Արթուր Վարդանյանին իր իրավունքների խախտման համար 6000 եվրո վճարի։

Միջազգային դատարանը նաև եզրակացրել է, որ Արթուր Վարդանյանի, զինված խմբի մյուս անդամներից՝ Խաչիկ Ավետիսյանի և Սարիբեկ Հարությունյանի կալանավորման որոշումները երկարատև են եղել ու չեն համապատասխանել կոնվենցիայի դրույթներին։ Այսինքն, պետք է մարդուն կալանքի տակ պահել, երբ կա հիմնավոր կասկած, որ նա ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը կամ կթաքնվի քննությունից։

Զինված խմբի անդամների վերաբերյալ դատարանի կայացրած ընդհանուր վճռում նշվում է, որ հայաստանյան իրավապահների որոշումները մեղադրյալներին կամայականություններից պաշտպանվելու հնարավորություն չեն տվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում 16–ամյա բնակիչը ջրամբարում ջրախեղդ է եղել
Նախապատրաստվում են նյութեր եւ կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար...
«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի չի հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել...
Լոնդոնի քաղաքապետը նախազգուշացրել է տնտեսական ճգնաժամի պատճառով հանցագործությունների աճի մասին
Քաղաքապետը, որպես ամենատարածված հնարավոր հանցագործություններ, նշել է կրակոցներն ու դանակով հարձակումները, քանի որ կյանքի թանկացումը կարող է ստիպել երիտասարդներին ավելի հաճախ միանալ բանդաներին...
29-ամյա երիտասարդը դանակահարել է 4 տղամարդու
Տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել էր այլ տարածք, որտեղ նրանց էին միացել երեք երիտասարդ․․․
Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով տուժել է ավելի քան 50 մարդ
Մահացածների մասին տեղեկություններ չկան․․․
«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
Իրականացվում են սակրավորական աշխատանքներ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ