News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Բաքվին եւ Երեւանին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցում խորհրդատվական ծառայություններ մատուցելու Մոսկվայի պատրաստակամությունը։

«Ռուսական կողմը պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանների սահմանազատման հարցում»,- ուրբաթ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է Լավրովը։

«Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ նա դրական է գնահատել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։

Նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հաստատել է իր հանձնառությունը սահմանների սահմանազատման շրջանակներում։ «Մենք այժմ քննարկում ենք հանդիպումների ժամկետները։ Ես հայկական կողմից ստացել եմ հաստատում, որ սահմանների սահմանազատման գործընթացը շատ կարեւոր է»,- ասել է ԱԳ նախարարը։

Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ամերիկյան եւ ֆրանսիական կողմերի նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը։

Իր հերթին Բայրամովն ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող ձեւաչափի պատանդ լինել։

«2022 թվականի փետրվարից հայտնի պատճառներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխգործակցության ձեւաչափը լիովին կաթվածահար է եղել։ Եվ այս տեղեկությունը մենք ստացել ենք տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ ռուս գործընկերներից, բայց ոչ միայն։ Այս իրավիճակում Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ մեզ համար առաջնայինը տարածաշրջանում երկարաժամկետ, ամուր եւ կայուն խաղաղության հասնելն է։ Եվ այս տեսանկյունից գործընթացը չի կարող ձեւաչափի պատանդ լինել։ Բնականաբար, մենք չենք կարող կողմնորոշվել գոյություն չունեցող ձեւաչափով»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ