News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Իսրայելը պատրաստվում են դեսպանների մակարդակով վերսկսել դիվանագիտական հարաբերությունները։ Այս ուղղությամբ աշխատանքն արդեն տարվում է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հինգշաբթի օրը Անկարայում իսրայելցի գործընկեր Յաիր Լապիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է Anadolu-ն։

Չավուշօղլուի խոսքով, Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ դրական երկխոսության շարունակությամբ մոտ ապագայում նախատեսվում են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների այցեր։

Նա հայտարարել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ փոխգործակցության հաջող ոլորտներից մեկը անվտանգության ոլորտն է։ «Թուրքիան եւ Իսրայելն անընդհատ հետախուզական տվյալներ են փոխանակում։ Այս հարցը քննարկվել է նաեւ նախագահների մակարդակով։ Անվտանգության կառույցները մշտական կապի մեջ են»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն նաեւ ընդգծել է, որ Անկարան թույլ չի տա որեւէ սպառնալիք Թուրքիա այցելող օտարերկրյա քաղաքացիների հանդեպ։ «Մենք թույլ չենք տա Թուրքիայում որեւէ հաշիվների մաքրում կամ ահաբեկչություն։ Համապատասխան ուղերձներն արդեն տրված են»,- ասել է Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Թուրքիայում Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչական սպառնալիքի մասին հաղորդագրությունները։

Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան հանդես է գալիս տարաձայնությունների կարգավորման օգտին՝ «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա։

Իսրայելցի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել թուրքական հատուկ ծառայություններին «իրանական դավադրությունը բացահայտելու համար»։

«Հուսով եմ, որ իսրայելցիները շուտով նորից կսկսեն այցելել Թուրքիա։ Միեւնույն ժամանակ, Թուրքիայի քաղաքացիները շուտով կկարողանան Ստամբուլից ուղիղ չվերթներով այցելել Երուսաղեմ»,- ասել է իսրայելցի նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ