News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Չինուհին, որը հունիսի սկզբին Հայաստան է եկել որպես զբոսաշրջիկ, պնդում է, որ Երեւանում օրերս ոստիկանն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել:

«Երեւանում ոստիկանը դիպչել է իմ մարմնին, որից ես անհամար դրության մեջ եմ հայտնվել։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 2–ին, այդ օրը ես դիմել էին ոստիկանություն, որովհետեւ հյուրանոցն իմ գումարը չէր վերադարձնում։ Ոստիկանները երբ եկան, ես կանգնած էի հյուրանոցի մոտ։ Նրանցից մեկը ձեռքով դիպչեց կրծքիս եւ սեղմեց այն, ապա ձեռքը դրեց ուսիս, ասաց՝ ես քեզ կպաշտպանեմ, ես կլինեմ քեզ հետ։ Իսկ երբ մենք մեքենայի մեջ էինք, որտեղ բացի մեզանից երկու այլ ոստիկան կար եւ թարգմանիչ, նա գրկեց ինձ ու ասաց՝ դու գեղեցիկ ես։ Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել։  Այդ տղամարդու ինձ դիպչելու պատճառով ես ինձ շատ վատ եմ զգացել»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմել է չինացի զբոսաշրջիկը։

Կատարվածի վերաբերյալ Լեյ Մաննան փորձել է հաղորդում ներկայացնել ոստիկանություն, սակայն, իրավապահները հրաժարվել են ընդունել հաղորդումը՝ նշելով, որ կատարվածում հանցագործության տարրեր չկան: Չինուհին մեզ նաեւ հայտնել է ոստիկանի անունը, որը չենք հրապարակում. «Ոստիկանությունում ինձ ասացին, որ դա ոչինչ է եւ չեն կարող իմ դիմումին ընթացք տալ։ Բայց ինձ համար դա ոչինչ չէ։ Չինաստանում ծառայության մեջ գտնվող ոստիկանն իրավունք չունի դիպչել կնոջ մարմնին։ Կարող են ձեռքը բռնել կամ մազերին դիպչել, բայց ոչ կրծքին։ Դրա համար ոստիկանը Չինաստանում պատասխանատվության կենթարկվեր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ