News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Մենք կենտրոնացել ենք Ուկրաինային մեր շարունակական աջակցության վրա, ինչպես նաեւ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի երկրորդ եւ երրորդ կարգի հետեւանքների վրա։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով G7-ի առաջիկա գագաթաժողովի քննարկման թեմաները։

«Ուկրաինային աջակցության առումով G7-ը զարմանալիորեն միավորված է դեռեւս ռուսական ագրեսիայից առաջ ընկած ժամանակաշրջանից, երբ մենք միասին աշխատում էինք՝ նախ դիվանագիտական լուծում գտնելու համար, եթե այն կար, եւ եթե չկար, որպեսզի պատրաստ լինեինք ռուսական ագրեսիային, որը մենք կանխատեսում էինք՝ ինչպես աշխատանքը, որը G7-ը կատարել է Ուկրաինային աջակցելու համար՝ ռազմական, տնտեսական, հումանիտար աջակցությունը, այնպես էլ ճնշումը, որը մենք գործադրում ենք Ռուսաստանի վրա, որպեսզի նա դադարեցնի այս ագրեսիվ պատերազմը։ Այս աշխատանքը շարունակվում է, եւ այսօր մենք դիտարկել ենք այս բոլոր ուղղություններն ապագայում խորացնելու ուղիները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ G7-ի գագաթաժողովը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 26-28-ը Բավարական Ալպերի Էլմաու ամրոցում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ