News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի կազմակերպությունը հայտնել է, որ Al Jazeera լրատվականի ծագումով պաղեստինցի լրագրողը սպանվել է Իսրայելական ուժերի կողմից արձակված կրակոցի հետեւանքով, մինչդեռ Իսրայելը շտապել է այդ տեղեկությունն «անհիմն» է որակել, հայտնում է AFP լրատվականը:

Հիշեցնենք, որ լրագրողը սպանվել էր մայիսի 11-ին, երբ լուսաբանում էր Ջենին ճամբարում իսրայելական բանակի գործողությունները:

«Մենք կարծում ենք, որ կրակոցները, որոնց հետեւանքով սպանվել է Շիրին Աբու Աքլեն, արձակել են Իսրայելի անվտանգության ուժերը: Խորապես անհանգստացնող է, որ Իսրայելի իշխանությունները քրեական հետաքննություն չեն անցկացրել»,- Ժնևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի մամուլի խոսնակ Ռավինա Շամդասանին եւ նշել, որ Մարդու իրավունքների գրասենյակն ավարտել է միջադեպի սեփական անկախ մոնիթորինգը։ Նա մատնանշել է, որ լրագրողների մերձակայքում զինված պաղեստինցիների գործողությունների մասին որեւէ տեղեկություն չի հայտնաբերվել:

Վերոնշյալ հետաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել իսրայելցի զինվորականներից եւ Պաղեստինի գլխավոր դատախազից։

Իսրայելի բանակը, իր հերթին, նշել է, որ հնարավոր չէ մահվան եղելությունը պարզել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ