News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 20
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

Այն, ինչ հիմա կա ղարաբաղյան գործընթացում, փակուղի է, եւ այն կպահպանվի։ Թե որքան հեռու այն կգնա եւ որքան կպահպանվի, կախված է բազմաթիվ չափորոշիչներից՝ հայկական պետականության սուբյեկտայնության վերականգնումից մինչեւ ուկրաինական պատերազմ։ Բայց պատկերացնել, որ այդ խնդիրը մոտ ապագայում կարող է լուծվել ինչ-որ դիվանագիտական ակտիվության արդյունքում, բարդ է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ադրբեջանը պատրաստ չէ փոխվել

Կարծիքը, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի ադրբեջանական պետության ներսում՝ հարգելով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքները, միշտ էլ գոյություն է ունեցել։ Ուրիշ բան, որ դա երբեք չի ստացվել։ 2020 թվականի պատերազմի արդյունքներից երեւում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ այդ ճանապարհով։

«Ինչպե՞ս կարող է ԼՂՀ-ում ապրող նորմալ ղարաբաղցին խոսել Ադրբեջանի տարածքում իր իրավունքների պահպանման մասին, եթե Ադրբեջանի կողմից հենց նոր օկուպացված տարածքներում հայ չի մնացել։ Նրանք կա՛մ սպանվել են, կա՛մ վռնդվել»,- նշեց փորձագետը։

Ադրբեջանում դեռ կա դրույթ, ըստ որի էթնիկ հայը չի կարող հայտնվել Ադրբեջանում։

«Իրավունքների ինչ պահպանման մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաներից լսում ենք, որ Ադրբեջանի թշնամին Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չէ, այլ հայերը՝ որպես էթնիկ խումբ»,- շարունակեց Իսկանդարյանը։

Այս իրավիճակում նման լուծում հնարավոր չէ պատկերացնել։ Իսկ որոշ մարդիկ կարող են նման մոտեցում ունենալ, որովհետեւ տեսնում են, որ այդ հարցը այլ կերպ լուծել չի ստացվում, քանի որ Ադրբեջանն ասում է՝ խնդիր չկա, Ղարաբաղ չկա եւ այլն։

Թույլ աշխատող թեզեր

Ելնելով վերոգրյալից՝ պետք է փորձել խնդիրը այլ կերպ լուծել, եւ այդ տարբերակներում մարդիկ կկարողանան փորձել ներգրավել որոշ թեզեր, նույնիսկ եթե դրանք վատ են աշխատում։

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դեպքում, սկսած դրա սկզբից, բոլոր թեզերը շատ թույլ են աշխատել։

«Կարելի է նաեւ մյուս կողմից նայել՝ իսկ ի՞նչ է, այսօր իրատեսակա՞ն է խոսել այն մասին, որ ԼՂՀ-ն պետք է ընդունվի Ադրբեջանի կողմից որպես անկախ պետություն՝ այդ սահմաններով եւ Հայաստանի հետ այն հաղորդակցությամբ, որը կապահովի իր անվտանգությունը։ Այնքան էլ իրատեսական չէ»,- կարծում է փորձագետը։

Շատ կարեւոր չէ, թե ինչ է դրված սեղանին, այնտեղ հիմա դրված են տարբերակներ, որոնք շատ վատ են ապահովվում՝ Հայաստանը պարզապես չի կարող կատարել Ադրբեջանի պահանջած որոշ բաներ, եւ հակառակը։

Դիվանագիտություն, նպատակադրում եւ սուբյեկտային պետություն

Ամենակարեւոր խնդիրը քաղաքագետը տեսնում է պետության սուբյեկտայնության մեջ, այն բանի մեջ, որ Հայաստանն այսօր այնքան էլ մեծ հնարավորություններ չունի պահանջներ առաջ քաշելու, իր պայմաններն առաջադրելու համար, որպեսզի կոնսենսուսի հասնի։

Երկրորդ, կարեւոր է նպատակադրումը: Բանակցությունների մեջ երբեմն մտնում են, որպեսզի բանակցային գործընթաց լինի, որպեսզի փորձեն պարզել հակառակ կողմի ցանկությունները եւ հասկանալ ինչպես գործել։ Պատճառները շատ կարող են լինել։

Պետք է հստակ հասկանալ, թե ինչու ես դա անում, ինչ ուժերով եւ ինչ կերպ։

Դրա համար լավ կլիներ ունենալ դիվանագիտություն, նպատակադրվածություն եւ սուբյեկտային պետություն, որը կարող է պնդել, որ իր ձայնը նույնպես լսելի լինի բանակցությունների սեղանի շուրջ։ Ներկա իրականության մեջ ոչ մի տերմին առանձնապես չի աշխատում, քանի որ գործընթացը տեղից չի շարժվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ