News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Նախագահ Վլադիմիր Պուտինը ինֆլյացիայի կտրուկ աճը G7-ի երկրների երկար տարիների անպատասխանատու քաղաքականության արդյունք է համարել։ Այս մասին Պուտինը հայտարարել է BRICS Plus ձեւաչափով կայացած հանդիպմանը տեսակոնֆերանսի միջոցով։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ գյուղատնտեսական հիմնական ապրանքների գների աճն ամենաշատը հարվածել է զարգացող երկրներին, գրում է «Կոմերսանտը»։

«Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել՝ ինֆլյացիայի կտրուկ աճը երեկ չի տեղի ունեցել, դա մի քանի տարվա արդյունք է, դա երկար տարիների, շեշտում եմ, G7 երկրների անպատասխանատու մակրոտնտեսական քաղաքականության, անվերահսկելի արտանետումների եւ չմարված պարտքերի կուտակումների արդյունք է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։ Այս գործընթացներն արագացել են կորոնավիրուսի համավարակի սկսվելուն պես, նշել է նա։

ՌԴ նախագահը նաեւ ասել է, որ գյուղատնտեսական հիմնական ապրանքների, օրինակ՝ հացահատիկի գների աճը ամենաշատը հարվածել է զարգացող երկրներին, որոնցում հացն ու ալյուրը բնակչության հիմնական խավերի գոյատեւման անհրաժեշտ միջոցն են։

«Իմ կարծիքով, Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին են վերագրում այն, որ իր պալատի պատուհանից նայելով գործադուլ անող քաղաքացիների ամբոխին, նա մի անգամ անտարբեր ասել է. «Եթե հաց չունեն, թող թխվածք ուտեն»»,- ստեղծված իրավիճակը պատմական փաստի օգնությամբ պատկերավոր ներկայացրել է ՌԴ նախագահը։

Հատուկ ռազմական գործողության պատճառով արգելափակված ուկրաինական հացահատիկի հետ կապված իրավիճակի պատճառով Արեւմուտքում սպասում են, որ ամբողջ աշխարհում պարենային ճգնաժամ կլինի։ Ռուսաստանում ասում են, որ հացահատիկի արտահանմանը խանգարում է նավահանգիստների ականապատումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ