News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Տարվա սկզբի համեմատ դոլարը ընկել է 15–20%, բայց գները չեն ընկնում, մի բան էլ ավելանում են։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Ֆրանսիայի հրապարակում  «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։

«Ասինքն՝ պրոբլեմը արտաքին աշխարհը չի,  պրոբլեմը մեր երկրի ներսում է։ Էս իշխանություններին հենց վատ բան ես ասում, ասում են՝ պրոբլեմն արտաքին աշխարհն է, ամեն տեղ գները թանկացել են, եթե դոլարով ներմուծումներն ավելի էժան են գալիս, բայց գները չեն իջնում, ուրեմն նշանակում է, որ պրոբլեմը ստեղ է։ Տնտեսական մրցակցության հարցում իշխանությունները որեւէ բան չեն անում, որովհետեւ իրենց սրտի օլիգարխները ներմուծման բիզնեսի վրա են նստած, հո իրենց սրտի օլիգարխներին չեն կպնի, ջհանդամ, թե ժողովուրդը վատ չի ապրում։ Իրենց հենարանն էսօր էդ օլիգարխներն էին, ում դեմ իբր իրենք պայքարում էին, ում տները պետք  է վերցնեին, ծախեին, փողը բաժանեին ժողովրդին։  Դրամը թանկանում է,  բիզնեսը չի  կարողանում ապրանքը ծախել, որովհետեւ գները թանկանում են արտաքին շուկայում, հետեւաբար պետք է թույլ չտալ, որ տնտեսությունը քանդվի։ Ավելի լավ է կապիտալ ծախսերի փոխարեն, որոնց միայն ասֆալտ անողներն են շահում, էդ ընկերություններինօգնեն, վնասի մի մասը փոխհատուցեն, էդ մարդիկ չեն կարողանում իրենց ապրանքը ծախել, դա կլինի օգնություն տնտեսությանը»,– ասաց Արթուր Խաչատրյանը։

Որպեսզի տեղական արտադրությունը չոչնչանա, ըստ տնտեսագետ պատգամավորի՝ պետք է խրախուսել արտահանումները եւ ներմուծման փոխարինումը։

«Վարչապետը գլուխ էր գովում, որ ինքն ու  ընտանիքը հայկական արտադրության շոր են հագնում, չնայած մամուլում տեսել ենք արտասահմանյան թանկանոց հագուստ կրելու  մասին հրապարակումներ։ Վարչապետը պետք է օգնի տեղական արտադրողին, բայց ոչինչ չի անում»,– ասաց նա։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ