News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանական խմբի բողոքը դատախազի՝ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները մերժելու որոշումը։ Ավետիք Չալաբյանը ևս մասնակցել է դատական նիստին։

«Չնայած նրան, որ քննիչը միջնորդեց, որպեսզի նիստն անցկացվի դռնփակ, այնուամենայնիվ նիստը տեղի ունեցավ դռնբաց։ Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ դատախազի մասնակցությունն ապահովելու համար և հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին: Մեզ համար ակնհայտ է, որ նման երկար ժամկետով հետաձգելը ողջամիտ ու համաչափ չէ, մանավանդ որ բողոքը, ըստ էության, վերաբերում է խափանման միջոցի փոփոխությանը, որը հրատապ քննության առարկա պետք է լինի»,- ասել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ