News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Չնայած բազմաթիվ անորոշություններին ու դժվարություններին, արցախցին ամուր կանգնած է իր հողի վրա, ու նաեւ մեր այս երկու ամիսների պայքարը արցախցուն նոր ուժ է տվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Ֆրանսիայի հրապարակում  «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթեյանը՝ ամփոփելով այցը Արցախ։

«Մենք պատերազմից հետո բազմաթիվ անգամներ եղել էինք Արցախում, բայց երկու օր առաջ Արցախում տեսած մթնոլորտն այլ էր։ Կարող ենք փաստել, որ Արցախում եւս ձեւավորված են դիմադրության օջախներ, արցախի ժողովուրդը տեր է իր հայրենիքին  ու երբեւէ չի կարող ընդունել որեւէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»,–  ասաց Իշխան Սաղաթեյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Արցախում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հայաթափման օրակարգը կիսող ու սպասարկող չկա։

Սաղաթելյանն ասաց, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում «Դիմադրություն» շարժման համակարգող խորհուրդներ ձեւավորվել նաեւ Արցախում։

Նշենք որ «Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել էին Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների եւ ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ