News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բորիս Ջոնսոնի հեղինակությունն ընկել է այն բանիս հետո, երբ իր ղեկավարած Պահպանողական կուսակցությունը կորցրել է խորհրդարանում լրացուցիչ երկու ձայնը, հայտնում է CNN -ը:

Ըստ PA Media-ի, որ պահպանողականների պարտված թեկնածուն առանձնացել է լրագրողների համար նախատեսված սենյակում եւ հրաժարվել խոսել լրատվամիջոցների հետ:

Ելույթ ունենալով Տիվերտոնում՝ Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Էդ Դեյվին կոչ է արել իշխող Պահպանողական կուսակցությանը՝ հեռացնել իր առաջնորդին՝ ասելով, որ Բորիս Ջոնսոնը պետք է հեռանա:

«Միակ մարդիկ, որոնք կարող են Բորիս Ջոնսոնին դուռը ցույց տալ, նրա կուսակցության անդամներն են: Եթե դուք շարունակեք թույլ տալ, որ Բորիս Ջոնսոնը շեղվի՝ չունենալով երեւէ ծրագիր մեր երկրի համար, Լիբերալ-դեմոկրատները կհետապնդեն ձեզ», - ասել է Դեյվիդը:

Միջանկյալ ընտրությունները(by-election) պայմանավորված էին պահպանողական կուսակցության անդամ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականներով`ամսվա սկզբին Բորիս Ջոնսոնին անվստահության քվե հայտնելու վերաբերյալ քվեարկության ֆոնին: Քվեարկության ընթացքում պահպանողականների ավելի քան 41 տոկոսը կողմ էր քվեարկել Բորիս Ջոնսոնի հեռանալուն:

Բազմաթիվ սկանդալներ, որոնց բախվել է Ջոնսոնը, իջեցրել են իր վարկանիշը՝ հակառակ նրան, որ 2 տարի առաջ նա 80 մանդատով հաղթանակ էր տարել ընտրություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ