News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ոտքի կանգնել եւ ընդդիմանալ հղիության արհեստական ընտհատման վերաբերյալ Գերագույն դատարանի ընդունած որոշմանը, հայտնում է AFP լրատվականը:

«Դատարանը արել է մի բան, որը նախկինում երբեք չէր արել՝ ուղղակիորեն խլել է սահմանադրական իրավունքը, որը հիմնարար է շատ ամերիկացիների համար», - ասել է Բայդենը եւ հավելել, որ, իր կարծիքով, սա ծայրահեղական գաղափարախոսության եւ Գերագույն դատարանի ողբերգական սխալի իրականացումն է։

Նա խոստացել է անել ամեն բան`հղիության արհեստական ընդհատման հասանելիությունն ապահովելու համար: Նա շեշտել է, որ օրենսդիրներն այսպիսով կանանց թույլ չեն տալիս պաշտպանել իրենց առողջությունն ու հաճախ երեխա ունենալ իրենց բռնաբարողից:

«Իր որոշմամբ դատարանը ԱՄՆ-ն վտարանդի է դարձրել», - ասել է Բայդենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ