News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Էկվադորի իշխանությունները ցուցարարներին մեղադրում են զինվորական և ոստիկանական ավտոշարասյան վրա հարձակման համար, որի հետեւանքով վիրավորվել է 17 զինվոր եւ այրվել 3 բեռնատար, հաղորդում է AP լրատվական գործակալությունը եւ հավելում, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի մոտ, որտեղ ցուցարարները փակել են ճանապարհն ու դադարեցրել երթեւեկությունը:

«Սա սոցիալական բողոք չէ. Սա ուռճացված, անհամաչափ սոցիալական բռնություն է՝ քաղաքական նպատակներով»,- ասել է բանակի գեներալ Էդվին Ադաթին:

Ցույցերը տեղի են ունեցել համազգային գործադուլի շրջանակում, որի ընթացքում պահանջել են իջեցնել գազի գինը, վերահսկել գյուղատնտեսական ապրանքների գներն ու բարձրացնել կրթության ոլորտին հատկացվող բյուջեն:

Բողոքի ակցիաներից մեկի ընթացքում մահացել է 1 ցուցարար՝ կրծքավանդակին եւ ստամոքսին ստացած վերքերից եւ եւս 100-ը տարբեր չափի վնասվածքներ են ստացել: Ավելի վաղ հաղորդվել էր եւս երկու մահվան դեպքի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ