News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հավելելով, որ ցուցարարները վանկարկել են «Հեռացիր»:

Ակցիան կազմակերպել են «Սիրցխվիլիա» («Ամոթ է») ընդդիմադիր շարժման ակտիվիստները եւ այն հունիսի 20-ին ի պաշտպանություն եվրաինտեգրման «Տուն, դեպի Եվրոպա» հանրահավաքի շարունակությունն է, որն անցկացվում էր «Վրաստանն առանց օլիգարխիկ կառավարման» կարգախոսի ներքո։

Ցուցարարները պահանջել են, որ վարչապետը հրաժարական տա, ձեւավորվի Ազգային համաձայնության կառավարություն, որը կիրականացնի Եվրահանձնաժողովի հանձնարարականները:

Հունիսի 3-ին նախատեսվում է հաջորդ հանրահավաքը, որը, պահանջների չկատարման դեպքում, կարող է մշտական բնույթ կրել:

Ակցիայի կազմակերպիչները հիշեցրել են, որ կարգավիճակ ստանալու համար Վրաստանին ներկայացված պայմաններից մեկը «ապաօլիգարխացումն» է`անդրադառնալով հունիսի 9-ին Եվրոխորհրդարանի կողմից ընդունված բանաձեւին, որում Վրաստանի քաղաքականության եւ տնտեսության մեջ «օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ավերիչ դերի» վերաբերյալ մտահոգություն էր արտահայտված: Բացի այդ, խորը մտահոգություն է արտահայտվում Կրեմլի հետ Իվանիշվիլիի կապերի վերաբերյալ:

Եվրախորհրդարանի այս բանաձևը իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներն անվանել են «անհիմն եւ անարդար»: Կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին հաճախ մեղադրում են՝ երկիրը կուլիսներից ղեկավարելու համար։

Մինչդեռ «Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ իրենք Իվանիշվիլիին օլիգարխ չեն համարում։ Նրանք «օլիգարխներ» են անվանում բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, նրա մի քանի նախկին համախոհներին, ինչպես նաեւ ներկայիս ընդդիմության առաջնորդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ