News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Michelin ընկերությունը ներկայացրել է անվադողեր, որոնց բաղադրության կեսից ավելին էկոլոգիապես մաքուր նյութերից է կազմված, գրում է Motor-ը եւ հավելում, որ հումքը բնական կաուչուկն է, կիտրոնի եւ նարնջի կեղեւը, սոճու խեժը եւ մետաղի ջարդոնը։

 Անվադողերը կտեղադրվեն Porsche 718 Cayman GT4 ePerformance էլեկտրական մեքենայի վրա, որը կմասնակցի Անգլիայի Գուդվուդ քաղաքում կայանալիք ավանդական մրցարշավին։

Անցյալ ամառ Michelin-ը թողարկել էր 46 տոկոսով կայուն նյութերից կազմված անվադողեր, որոնք մշակվել էին հատուկ շվեյցարական GreenGT ընկերության Lehmann սպորտային մեքենայի նախատիպի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ